Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն

Փորկապություն. izmirlianmedicalcenter.com

Փորկապություն. izmirlianmedicalcenter.com

Փորկապությունը ամենատարածված և արդիական խնդիրներից է, բազմապատճառ հիվանդությունների ախշտանիշների շարքից:   Առաջացման պատճառներից են հաստ աղիքի զարգացման արատներն ու դիրքի շեղումները: Դրանց թվին է պատկանում դոլիխոսիգման և դոլիխոկոլոնը (նկար 1-3)՝ հաստ աղիքի հատվածների, մասնավորապես, սիգմայաձև խթաղիքի ախտաբանական երկար լինելը, որը նպաստում է աղիքային պարունակության երկարատև կանգին՝ կոպրոստազին:

 

Կոպրոստազը նպաստում է հաստ աղիքի և հետանցքային ուղու մի շարք հիվանդությունների զարգացմանը, այդ թվում՝ նորագոյացությունների առաջացմանը: Փորկապության նախատրամադրող գործոններից են նստակյաց և քիչ շարժուն կենսակերպը, ոչ ճիշտ սննդակարգը: Հիվանդության սկզբնական շրջանում  կատարվում է պահպանողական բուժում, որի հիմնական բաղադրիչներն են ֆերմենտային, աղիքի գործունեությունը խթանող, միկրոֆլորայի վերականգնող դեղերը, բջջանքով հարուստ սննդակարգը, ակտիվ ապրելակերպը: Պահպանողական բուժման անարդյունավետության դեպքում խորհուդ է տրվում իրականացնել վիրաբուժական միջամտություններ:


 «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում փորձառու մասնագետների կողմից հաջողությամբ կատարվում են վիրաբուժական միջամտություններ՝ ուղղված հաստ աղիքի զարգացման արատների վերացմանը, նպաստելով նրա ֆունկցիայի վերականգնմանը: Վերջին տարիներին մեր կլինիկայում վիրահատվել են մեծաթիվ հիվանդներ՝ ոչ ուռուցքային բնույթի փորկապության կապակցությամբ, պայմանավորված հիմնականում դոլիխոսիգմայով և դոլիխոկոլոնով: Համապատասխան վիրահատական ծավալի ապահովման պարագայում  ստանում ենք դրական արդյունք մոտավորապես 90% դեպքում, հիվանդների  մոտ դիտվում է աղիների կանոնավոր դատարկում օրը մեկ կամ երկու անգամ:
 
Նկար 1: Երկարացած խթաղիք:

 


 
Նկար 2: Երկարացած սիգմայաձև խթաղիք:
 


Նկար 3: Երկարացած սիգմայաձև խթաղիք՝ գերլցված կղանքային զանգվածներով. կոպրոստազ:

 

 

Հեղինակ. «Իզմիրլյան» ԲԿ-ի կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Ա.Ս. Հակոբյան
Սկզբնաղբյուր. «Իզմիրլյան» ԲԿ
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ